Թուրքիան աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի առաջընթացին. Էրդողան | armenpress.am

armenpress.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը գոհունակություն է արտահայտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ։

«Թուրքիան աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում գրանցված առաջընթացին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն