Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկատվություն է տարածել Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ՝ դեկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում։
Նշվում է, որ դեկտեմբերի 17-23-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում։
Արաբկիրում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է դեկտեմբերի 17-ին և 22-ին։ Շենգավիթում և Նոր Նորքում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը չի գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում դեկտեմբերի 21-ին և 22-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 21-23-ին, Նոր Նորքում՝ դեկտեմբերի 22-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Լուսանկարը՝ Ալեքսանդր Պատրինի


