Թուրքիայում հայտնաբերվել է Լիբիայի ԳՇ պետին տեղափոխող օդանավի սև արկղը | factor.am

factor.am  Թուրքական իշխանությունները գտել են Լիբիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին և նրա չորս օգնականներին տեղափոխող կործանված օդանավի խցիկի ձայնագրիչն ու սև արկղը, գրում է Turkish Minute-ը։

Falcon 50 օդանավը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից թռիչքից մի քանի րոպե անց արտակարգ վայրէջք է կատարել է խափանման պատճառով, սակայն կապը կորել է, հայտնել են թուրք պաշտոնյաները։ Ինքնաթիռը վերադառնում էր Տրիպոլի։

Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան վթարի վայրում լրագրողներին հայտնել է, որ օդանավի ձայնային ձայնագրիչը և թռիչքի տվյալների ձայնագրիչը (սև արկղը) հայտնաբերվել են, այդ սարքերի ուսումնասիրության և գնահատման գործընթաց է սկսվել։

Գեներալ-լեյտենանտ Մոհամմեդ ալ-Հադդադը և նրա չորս օգնականները վերադառնում էին Տրիպոլի՝ Անկարայում թուրք զինվորական պաշտոնյաների հետ բանակցություններից հետո: Ինքնաթիռում, ընդհանուր առմամբ, ութ մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ։

Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել միջադեպի վերաբերյալ։

Հադդադը բանակի գլխավոր շտաբի պետն էր 2020 թվականի օգոստոսից և նշանակվել էր այն ժամանակվա վարչապետ Ֆայեզ ալ-Սարաջի կողմից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն