Մակրոնն ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի հարցը | azatutyun.am

azatutyun.am

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և «Կամավորների կոալիցիայի» կատարած աշխատանքը:

Մակրոնը X սոցիալական ցանցում գրել է, որ հունվարից սկսած Փարիզում շարունակելու ենք աշխատանքը, որը միտված է Ուկրաինային հուսալի անվտանգության երաշխիքների տրամադրմանը, ինչպես նաև ամուր և հարատև խաղաղությանը:

Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ արդյունավետ և կառուցողական է գնահատել Մայամիում հանգստյան օրերին Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ ունեցած առանձին հանդիպումները, որոնց ժամանակ քննարկվել է խաղաղության ամերիկյան պլանի փոփոխված տարբերակը:

Շարունակությունը սկզբաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն