Թբիլիսիի քաղաքապետը կասեցրել է խոստացված ու չկառուցված մետրոյի նախագիծը | civilnet.am

civilnet.am  Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ վաղուց խոստացված վերգետնյա մետրոյի նախագիծը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց, «ժամանակավորապես» կասեցվել է՝ առաջնահերթությունը տալով գործող մետրոպոլիտենի գծերի ընդլայնմանը։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագծի վրա աշխատելու հանձնառություն էր ստանձնել 2018-ին՝ Կալաձեի քաղաքապետ դառնալուց մեկ տարի անց։ Այն ժամանակ կառավարությունը խոստանում էր, որ վերգետնյա մետրոյի շինարարությունը նոր երթուղիներ կապահովի շուրջ 260,000 մարդու համար։

Ըստ Կալաձեի՝ շինարարության նախաձեռնողն այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեն էր, իսկ Թբիլիսիի քաղաքապետարանին հանձնարարված էր իրականացնել ուսումնասիրություններ և նախապատրաստել նախագիծը։

«Մենք վարձեցինք եվրոպական ընկերություններ, որոնք իրականացրեցին ուսումնասիրություններ և պարզեցին, որ նախագիծը կարժենա մոտ 300 մլն եվրո», – ըստ IPN-ի՝ ասել է Կալաձեն՝ հավելելով, որ դրանից հետո նախագծի արդիականությունը հարցականի տակ է դրվել։

«Երբ սկսեցինք քննարկել, թե արդյոք ճիշտ էր նման հսկայական գումար ծախսել այս նախագծի վրա՝ հաշվի առնելով «Ախմետելիի թատրոն» և «Վարկեթիլի» մետրոյի գծերի ընդլայնման հրատապ անհրաժեշտությունը, մենք որոշեցինք ժամանակավորապես կասեցնել այն»,- ասել է քաղաքապետը։

«Վարկեթիլին» և «Ախմետելիի թատրոնը» Թբիլիսիի մետրոպոլիտենի առաջին գծի երկու վերջնակայարաններն են, որը բաղկացած է 16 կայարանից և միացնում է քաղաքի արևելքը հյուսիսին։ Կալաձեն սեպտեմբերին հայտարարել էր առաջին գիծը երկու կողմից մեկական կայարանով ընդլայնելու ծրագրերի մասին, ինչը կօգնի թեթևացնել ցանցի ծանրաբեռնվածությունը։

Նախնական նախագծի համաձայն՝ շինարարությունը պետք է սկսվեր 2019-ին և ընթանար երկու փուլով։ Առաջին փուլում (2021-2022-ին) արևելյան Թբիլիսիի «Սամգորի» կայարանը պետք է միանար Լիլո թաղամասին և Թբիլիսիի միջազգային օդանավակայանին՝ յոթ նոր կայարանների կառուցմամբ և «Սամգորիի» հիմնանորոգմամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն