ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե. քննարկվել են ոլորտային հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նա հանդիպել է պարափաուերլիֆտինգի (պարածանրամարտի) հավաքական թիմի մրցանակակիր մարզիկների, պարաաթլետիկայի և պարալողի ներկայացուցիչների, ինչպես նաև նոր միջազգային գրանցում ստացած անվասայլակով քյորլինգ մարզաձևի Հայաստանի ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ։ Նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին 2025 թվականին գրանցված բարձր մարզական նվաճումների կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Պարալիմպիկ կոմիտեի բարձրացրած առաջնահերթ խնդիրները։ Հասմիկ Ավագյանը տեղեկացրել է, որ հունվար ամսից համատեղ ջանքերով կսկսվեն իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների իրականացման գործընթացները։

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հասմիկ Ավագյանին արդյունավետ հանդիպման, կառուցողական երկխոսության և պարալիմպիկ շարժման զարգացմանն ուղղված պատրաստակամության համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն