armenpress.am Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին կազմել է 8,3 տոկոս։ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կառավարության ներկայիս գնահատականներով տնտեսական աճը տարվա արդյունքներով առնվազն 6 տոկոս կկազմի, թեև,ըստ նրա, կան գործընկերներ, ովքեր չեն բացառում, որ աճը կարող է լինել նաև ավելի բարձր։
«Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին կազմել է 8,3 տոկոս։ Մինչ նոյեմբերի տվյալների հրապարակումը մենք արդեն որոշակի վստահություն ունեինք, որ տնտեսական աճը 6 տոկոսից քիչ չի լինի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։