Կրեմլում շարունակում են վերլուծել Դմիտրիևի զեկույցը Մայամիի բանակցությունների վերաբերյալ | armenpress.am

armenpress.am Կրեմլում շարունակում են վերլուծել Մայամիում կայացած  բանակցությունների արդյունքների շուրջ նախագահ Վլադիմիր Պուտինին նրա հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի կողմից փոխանցված տեղեկատվությունը: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Զբաղվում ենք այն բանի վերլուծմամբ, թե ինչ է Դմիտրիևը փոխանցել է Պուտինին, զբաղվում ենք այդ նյութի վերլուծմամբ։ Եվ հետո արդեն, կախված պետության ղեկավարի կողմից կայացված որոշումներից, կշարունակենք մեր շփումն ամերիկացիների հետ», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե երբ սպասել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից հրապարակված ամերիկա-ուկրաինական խաղաղ կարգավորման պլանի արձագանքին։

Դեկտեմբերի 20-ին և 21-ին ամերիկյան կողմը Ֆլորիդայում առանձին բանակցություններ է վարել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ։ Տեղի են ունեցել նաև եռակողմ բանակցություններ եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցություններն անվանել է կառուցողական և արդյունավետ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն