Ադրբեջանը 16 տարվա ազատազրկման դատապարտեց արցախցի Կարեն Ավանեսյանին | azatutyun.am

azatutyun.am Արցախցի Կարեն Ավանեսյանն Ադրբեջանում դատապարտվեց 16 տարվա ազատազրկման: Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի որոշումը փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ավանեսյանն այն մի խումբ հայերից է, որ Արցախի հայաթափումից հետո մնացել էր Ստեփանակերտում: Սեպտեմբերի 14-ին, երբ Ադրբեջանի նախագահը ժամանել էր Արցախ, Ավանեսյանին ձերբակալել էին: Ըստ Բաքվի՝ արցախցի տղամարդը ««Կալաշնիկով» ինքնաձիգով, լիցքավորված պահեստատուփերով ու 5 նռնակներով փորձել էր մոտենալ միջոցառման վայրին», բայց ոստիկանները հասցրել էին կանխել: Ադրբեջանական իրավապահները նաև պնդում են՝ Կարենը «դիմադրել էր, կրակ բացել, նռնակներ նետել»:

Բաքուն Ավանեսյանի վերաբերյալ տեսանյութ է տարածել ու դա որակել «ահաբեկչության նախապատրաստություն»: Բայց այդտեղ Կարեն Ավանեսյանը ոչ թե քայլում է դեպի այնտեղ, որտեղ Իլհամ Ալիևն է, այլ՝ հակառակ ուղղությամբ: Այդ տեսանյութում որևէ զենք, գնդացիր չի երևում, մի տղամարդ է Ստեփանակերտի կենտրոնում՝ Ալիևի գտնվելու վայրից հեռու՝ քաղաքի արվարձանում, ուսապարկով քայլում:

Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն