Անհասկանալի է՝ Հայաստանի իրավասու մարմիններն ինչ չափանիշներով են նույնականացնում ՌԴ ազդեցության գործակալներին. Զախարովա | news.am

news.am Մենք ականատես ենք լինում Հայաստանի իշխանությունների ակտիվ աշխատանքին, որը նպատակ ունի որոնելու որևէ տեսակի ռուսական ազդեցության գործակալներ ընդդիմադիր տրամադրված քաղաքական կամ հասարակական գործիչների շրջանում: Դրա մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Գիտեք, ես հարց ունեմ. ի՞նչ չափանիշներով են Հայաստանի իշխանությունները նույնականացնում կամ բռնում ռուսական ազդեցության գործակալներին: Ովքե՞ր են նրանք: Արդյո՞ք նրանք են, ովքեր պաշտպանում են երկկողմ հարաբերությունների զարգացումը: Հայաստանի վարչապետ Փաշինյանն անընդհատ խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին: Նրանք, ովքեր հարգում են Ռուսաստանը, գիտեն նրա պատմությունն ու մշակույթը, և վարչապետ Փաշինյանը անընդհատ խոսում է մեր երկրի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի մասին: Անհասկանալի են չափանիշները, որոնցով Հայաստանի իշխանությունները նույնականացնում են ռուսական ազդեցության գործակալներին,: Ես կցանկանայի հասկանալ, թե ում մասին են նրանք խոսում, և որոնք են այդ չափանիշները»,- ասել է նա:

Ըստ Զախարովայի՝ եթե գաղափարն այն է, որ նման կերպ հաշվեհադար տեսնեն ընդդիմության հետ՝ «Ռուսաստանի քողի տակ», ապա դա իսկապես ճիշտ չէ:

«Սա բարեկամական չէ, մարդկային չէ, ընդհանրապես ժողովրդավարական չէ, ի դեպ, ժողովրդավարական չէ։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ։ Որովհետև ապացույցներ չկան, կրկին, դժվար է հասկանալ, թե որոնք են չափանիշները, և նույնիսկ այն չափանիշները, որոնք կարող են լինել, ոչ ոք դրանք չի տրամադրում։ Հավանաբար, պետք է լինեն որոշակի ապացույցներ։ Սա միակ բանն է, որին մենք պետք է ուշադրություն դարձնենք՝ ապացուցող փաստեր, ապացոցող պահեր։ Իսկ մնացածը, գիտեք, ազգայնականության տհաճ դրսևորում է։ Ի՞նչ հակառուսական աղմուկ է լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում։ Ինչպե՞ս է սա հնարավոր։ Նրանք, ինչ է, թշնամինե՞ր են փնտրում մեկ ազգության մեջ։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն