Զախարովան՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման և «ՀԷՑ»-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին | news.am

news.am Ռուսաստանի քաղաքացիների և արտասահմանում գտնվող ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը միշտ ռուսական կողմի առաջնահերթությունների ցանկում է։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով գործարար Սամվել Կարապետյանի գործի մասին․

«Մենք այս գործունեությունն իրականացնում ենք բացառապես օտարերկրյա պետությունների օրենքներն ու ինքնիշխանությանը հաշվի առնելով։ Այդ առումով Սամվել Կարապետյանի մոտ հյուպատոսական մուտք ենք ապահովել Երևանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով, և շարունակում ենք հետևել նրա վիճակին, ինքնազգացողությանը և նրա օրինական իրավունքների պահպանմանը։ Հայ պաշտոնյաների հետ մեր շփումներում, բարձրացնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ազգայնացման հարցը, առաջարկում ենք համատեղ փնտրել իրավիճակի կարգավորման ելքեր, որոնք հաշվի կառնեն հանրապետության և ռուսաստանցի գործարարի շահերը»,- ասել է Զախարովան՝ շարունակելով․

«Մենք այդ հարցը բարձրացնում ենք, ինչպես հասկանում եք, ոչ թե նախաձեռնողականորեն, այլ հայտարարում ենք, որ այս հարցը բարձրացրել է հայկական կողմը և համապատասխանաբար ակտիվորեն քննարկում է։ Մենք ևս ասելիք ունենք այդ հարցի վերաբերյալ։ Դուք հավանաբար գիտեք դրա մասին, բայց եթե ոչ, ես կպատմեմ։ Այս միջավայրում այլ գործարարներ, թե՛ ռուսաստանցի, թե՛ արտասահմանցի գործարարները, զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելիս»,- ասել է Զախարովան։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն