Ճապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ-ին կտրամադրի օդի հիմնական աղտոտիչների ավտոմատ դիտարկման սարքավորումներ. դրանք կտեղադրվեն Երևանում | 1lurer.am

1lurer.am

Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև հայտագրերի փոխանակման ձևով «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագիրը:

Ըստ հիմնավորման՝ ներկայումս ՀՀ-ում մթնլորոտային օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին թե՛ կիրառվող տեխնոլոգիաների և թե՛ դիտարկվող պարամետրերի տեսանկյունից:

Ճապոնական դրամաշնորհի շրջանակում տրամադրվելու են օդի հիմնական աղտոտիչների՝ ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի գետնամերձ օզոնի, կախված մասնիկների (PM10 և PM2.5) ավտոմատ դիտարկումների սարքավորումներ, որոնք կտեղադրվեն Երևան քաղաքի երեք վարչական շրջաններում՝ հնարավոր դարձնելով ունենալ օդի աղտոտվածության վերաբերյալ ավելի համապարփակ տվյալներ, որոնք իրական ժամանակում հասանելի կլինեն նաև հանրությանը։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն