Արսեն Ղուկասյանը, որի եղբայրը զոհվել է 2020թ.-ի 44-օրյա պատերազմում, իսկ եղբորորդին անհետ կորած է, կազատվի տնային կալանքից։
Այս մասին հայտնել է պաշտպան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Արսեն Ղուկասյանի վերաբերյալ հաջորդ նիստը կկայանա 2026թ. հունվարի 23-ին ժ. 10:30 Մասիվի դատարանում:
Դատարանը առանձին ակտով կհրապարակի դատախազին ներկայացված բացարկի միջնորդության որոշումը: Բացարկը ներկայացրել էինք կողմնակալ քննությունը վկայող ծանրակշիռ փաստերով»,- գրել է Սողոյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 6-ին։ Իսկ հոկտեմբերի 7-ին դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել։