Ճապոնիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել | armenpress.am

armenpress.am Ճապոնիայի Հոկայդո կղզու ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Հատինոհե քաղաքից 111 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 239 հազար մարդ։ Օջախը եղել է 62 կմ խորության վրա։

Տուժածների և վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել, ցունամիի առաջացման վտանգի մասին չի հաղորդվել։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն