news.am Իրանից Իրաք գազի մատակարարումները, ինչպես չորեքշաբթի արևմտյան լրատվամիջոցներին հայտնել է էներգետիկայի նախարարության ինժեները, կանխատեսվում է վերսկսել մի շաբաթվա ընթացքում, հաղորդում է Mehr-ը։
Իրանի էներգետիկայի նախարարությունը երեքշաբթի հայտարարել է, որ Իրանից գազի մատակարարումները դադարեցվել են որոշ էներգաբլոկների անջատման և մյուսների վրա բեռի նվազման պատճառով։
Նախարարությունը հայտնել է, որ իրանական գազի մատակարարման ընդհատման հետևանքով էլեկտրացանցից կորել է 4000-ից 4500 մեգավատ էլեկտրաէներգիա։