Զելենսկիի գրասենյակի խորհրդականը հայտարարել է, որ Ուկրաինան ընտրություններ անցկացնելու համար միջոցներ չունի | shantnews.am

shantnews.am  Ուկրաինան չի կարողանա ֆինանսավորել ընտրությունները. այլ երկրները ստիպված կլինեն դա անել, հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Մեր պարտականությունը չէ ֆինանսավորել դրանք։ Օբյեկտիվորեն մենք չենք կարող դա թույլ տալ(ֆինանսապես), քանի որ ունենք բյուջեի դեֆիցիտ», – ասել է նա «Նովոստի Լայվ» YouTube ալիքին տված հարցազրույցում։

Պոդոլյակի խոսքով՝ Ուկրաինայի բյուջեն ներառում է այլ առաջնահերթ ծախսեր, մասնավորապես՝ ռազմականացման համար։

Զելենսկու նախագահական ժամկետը պաշտոնապես լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին, սակայն Կիևը որոշել է չանցկացնել հերթական ընտրություններ՝ պնդելով, որ դա անհնար կլինի մինչև ռազմական դրության վերացումը։ Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակը հարմար է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար։ Ամերիկացի առաջնորդը նշել է, որ Կիևն օգտագործում է հակամարտությունը՝ դրանից խուսափելու համար։ Նույն օրը Զելենսկին հայտարարել է նախագահական ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամության մասին, սակայն նշել է, որ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ և անվտանգության միջոցառումներ՝ ապահովելու համար, որ զինվորականները նույնպես կարողանան քվեարկել։ Նա խնդրել է խորհրդարանականներին պատրաստել «օրենսդրական փոփոխություններ», իսկ ԱՄՆ-ին և Եվրոպային՝ ապահովել քվեարկության անվտանգությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն