factor.am Արցախի ղեկավարների շինծու գործերով դատական հերթական նիստն է կայացել Բաքվի ռազմական դատարանում։ Նախագահող դատավոր Զելյնալ Աղաևը հայտարարել է, որ դատական նիստը կշարունակվի հայ գերիների եզրափակիչ խոսքով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ համաձայն չէ մեղադրանքի կողմի ապացույցների հետ և ներկայացրել է իր հակափաստարկները։ Նա հայտարարել է, որ մեղադրանքի կողմը «Խորհրդային Ղարաբաղ» թերթում իր աշխատանքը ներկայացրել է որպես հանցագործություն, սակայն ինքը համաձայն չէ դրա հետ։ Նա ասել է, որ ինքը թերթի չորս փոխխմբագիրներից մեկն է եղել և թերթը թարգմանել է ռուսերեն։ Ղուկասյանը նշել է, որ թերթի գործունեությունը հանցագործություն չի համարում։
Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում