Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մահացու հարվածներ է հասցրել Նիգերիայում ԻՊ խմբավորմանը | azatutyun.am

azatutyun.am  Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «հզոր և մահաբեր հարված» է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորմանը:

ԱՄՆ առաջնորդը խմբավորմանը մեղադրել է «առաջին հերթին անմեղ քրիստոնյաների նպատակաուղղված և դաժան սպանությունների մեջ»:

Նիգերիայի արտաքին գործերի նախարար Յուսուֆ Մայթամա Տուգգարն ասել է, որ դա համատեղ գործողություն էր ահաբեկիչների դեմ:

Նոյեմբերին Թրամփը հրամայել էր ամերիկացի զինվորականներին նախապատրաստվել Նիգերիայում իսլամիստական խմբավորումների դեմ պայքարի գործողություններին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն