Երևանի քրեական ոստիկանները քաղաքացու մեքենայում և տանը հայտնաբերել են մեթամֆետամին ու մարիխուանա

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տվյալն իրացրին նոյեմբերի 26-ին: Ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց 40-ամյա մի տղամարդ, որի վարած ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց զիպ փականով պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղած մեթամֆետամինի նմանվող զանգվածը կշռում էր 201 գրամ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հաջորդ օրը տղամարդու բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին 575 գրամ մեթամֆետամինի և հինգ փաթեթով, ընդհանուր ավելի քան ութ գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն