Իրանը հայտարարում է՝ Պարսից ծոցում մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա նավթատար է առգրավել | azatutyun.am

azatutyun.am  Իրանը Պարսից ծոցում՝ իրանական Քեշմ կղզու մոտակայքում, օտարերկրյա նավթային լցանավ է առգրավել՝ հայտարարելով, որ այն 4 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք էր տեղափոխում: Այս մասին ուրբաթ հայտնել են պետական լրատվամիջոցները:

Իշխանությունները չեն նշել, թե ում է պատկանում նավը, ինչպես նաև չեն հայտնել, թե երբ է այն գրավվել: Նրանք հայտնել են, որ անձնակազմի 16 օտարերկրյա անդամներ ձերբակալվել են քրեական մեղադրանքներով։

Իրանն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Օմանի ծոցում գրավել է ևս մեկ արտասահմանյան լցանավ, որը տեղափոխում էր 6 միլիոն լիտր «մաքսանենգ դիզելային վառելիք»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն