Ադրբեջանը նոր նախապայման է ներկայացրել խաղաղության պայմանագիր ստորագրելու համար | civilnet.am

civilnet.am  Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր է բացառապես ՀՀ Սահմանադրության փոփոխության և TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարման դեպքում։ Բայրամովը շեշտել է, որ այս երկու գործոնները մնում են Բաքվի հիմնական նախապայմանները վերջնական համաձայնագրի կնքման համար։

Տարածաշրջանային կարգավորման համատեքստում Ադրբեջանի արտգործնախարարը ներկայացրել է վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք քայլեր, որոնք տեղի են ունեցել տարվա ընթացքում։ Մասնավորապես, նոյեմբերին Գաբալայում կայացել է սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանդիպում, որին նախորդել են ձմեռային ամիսներին անցկացված օնլայն խորհրդակցությունները։

Որպես տնտեսական փոխգործակցության օրինակ՝ Բայրամովը նշել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ղազախական և ռուսական հացահատիկի տարանցման թույլտվությունը։ Չնայած այս քայլերին՝ Բաքուն շարունակում է պնդել իրավական և ենթակառուցվածքային այն պահանջները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, հիմք կհանդիսանան տարածաշրջանում տևական խաղաղության համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն