Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Ռուսաստանի հետ հարաբերությունները | 1lurer.am

1lurer.am  Տարեվերջյան ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին:

«Չնայած այս տարի Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությանը, որոշակի երկխոսություններ, այնուամենայնիվ, տեղի են ունեցել»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ հարաբերությունների մեղմացման գործում էական դեր է խաղացել նաև Դուշանբեում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումը։ Բայրամովը նշել է, որ Բաքուն շարունակել է ինտենսիվ շփումները Թուրքիայի, Վրաստանի և Իրանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ։

Ինչ վերաբերում է Բաքվում «Ռուսական տան» հնարավոր բացմանը, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է. «Ռուսական տունն» Ադրբեջանում գործունեություն է ծավալել առանց գրանցման, ինչի պատճառով էլ որոշակի ժամանակահատվածներում հիմնարկին նախազգուշացումներ են արվել: Սակայն այլ խախտումներ էլ են եղել։ Այսպիսով, որոշում է կայացվել փակել այդ կառույցը»:

Բայրամովն ընդգծել է, որ նման և այլ հաստատությունների գործունեությունը պետք է համապատասխանի ազգային օրենսդրությանը, և այդ կառույցների միակողմանի գործունեությունն անընդունելի է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն