azatutyun.am Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, խոսելով վառելիքի՝ Հայաստան ներմուծման մասին, ասել է, որ «Ադրբեջանը, որպես բարի կամքի ժեստ, միակողմանիորեն վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները»:
Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանից ստացվել է նավթամթերքի վաճառքի վերաբերյալ հարցում, և բարձրացվել է Վրաստանի տարածքով տեղափոխման հարցը:
Նա նշել է, որ Վրաստանի կողմից կիրառվող սակագինը իսկապես շատ բարձր էր. «Սա հարցեր առաջացրեց Ադրբեջանում: Վրաստանի ղեկավարությունը անհապաղ միջամտեց, և խնդիրը լուծվեց։ Սակագինը համաձայնեցվեց ընկերությունների միջև՝ լիովին համապատասխանելով շուկայական պայմաններին։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջան-Վրաստան հարաբերությունները բարեկամական են: Կարծում եմ՝ այս հարցը լուծվել է, և այդ ուղին կրկին կօգտագործվի», – ասել է Բայրամովը:
Ադրբեջանի արտգործնախարարը կարծում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է զարգացնել. «Երկու երկրների միջև ռազմական ապրանքների առևտուրը բացառված է, բայց այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է։ Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը տեղի կունենա», – ընդգծել է Բայրամովը:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։