Անում ենք առավելագույնը, որպեսզի կարողանանք պրոցեսը ճիշտ և արագ առաջ տանել. ՆԳ նախարարը՝ ՀՀ-ին հանձնված ԵՄ գործողությունների ծրագրի մասին | 1lurer.am

1lurer.am

Վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում պիտի փաստեմ, որ ՀՀ-ն ամենաարագն է հասել այս հանգրվանին. այն է` գործողությունների ծրագրի հանձնումը պետությանը: Սա չափազանց պարտավորեցնող գնահատական է, որովհետև ԵՄ-ն ևս գնահատում է այն ջանքերը, այն բարեփոխման օրակարգը, որ ՀՀ-ն ունի, և այն նվաճումները, որոնք ՀՀ-ն արդեն իսկ գրանցել է:

Այդ մասին ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե երբ կարող են մեկնել Եվրոպա առանց վիզայի:

«Վիզաների ազատականացման կոնկրետ վերջնաժամկետ ես բնականաբար չեմ նշի, որովհետև մենք ստացել ենք գործողությունների ծրագիր, որն ունի կոնկրետ միջոցառումներ, որոնք պետք է նվաճված լինեն, այսինքն՝ մեզանից է կախված, թե այս գործողությունների ծրագրում ներառված միջոցառումները մենք որքան արագ կկարողանանք իրականացնել, և եվրոպական կողմը երբ հնարավորություն կունենա տալու իր գնահատականները միջոցառումների կատարողականի վերաբերյալ: Ես՝ որպես հայկական կողմի գլխավոր բանակցող, և ՆԳՆ-ն՝ որպես պրոցեսի համակարգող, անում են առավելագույնը, որպեսզի մենք կարողանանք պրոցեսը ճիշտ և արագ կերպով իրականացնել և առաջ տանել: Մյուս մարմինները, որոնք այս կամ այն միջոցառումներն ունեն պրոցեսի շրջանակներում, ևս նույն հանձնառությունն ունեն, և մենք համատեղ ջանքերով մշակել ենք գործողությունների ծրագրի իրականացման հստակ և կոնկրետ պլան, որի շրջանակներում կարողանալու ենք արագ կերպով իրականացնել գործընթացը:

Մենք ունենք 74 հենանիշ, որոնք նախատեսված են գործողությունների ծրագրում. դրանք տարբեր ոլորտներին են վերաբերում՝ անվտանգ փաստաթղթեր, բիոմետրիկ համակարգի ներդրման միջոցառում է ենթադրվում ունենալ, միգրացիոն ոլորտի համապարփակ կարգավորում, ՀՀ քաղաքացիության ինստիտուտի վերանայում և վերաարժևորում որպես այդպիսին, առողջության համընդհանուր ապահովագրությունը ևս ծրագրի կարևոր բաղադրիչ է, և այսպես շարունակ:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն