TRIPP-ի գործնական փուլը կմեկնարկի 2026-ին․ զարգացումներ են սպասվում նաեւ Հայաստան-Թուրքիա սահմաններին․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊԵԿ, հանդիպել ղեկավար կազմին ու աշխատակիցներին։

Այս մասին հաղորդում են ՀՀ ՊԵԿ-ից։

Վարչապետը կարևորել է ՊԵԿ-ի դերակատարումը «Խաղաղության խաչմերուկ» նախագծում՝ նշելով, որ այդ դաշտը կապված է TRIPP ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։

Նա նշել է, որ TRIPP ուղու գործնական փուլը կմեկնարկի 2026-ին և զարգացումներ են սպասվում ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլ նաև Հայաստան-Թուրքիա սահմաններին։

Փաշինյանը չափազանց կարևորել է ՀԴՄ կտրոնի տրամադրումը և կոչ արել մարդկանց պահանջել այն՝ դրանով իսկ նպաստելով երկրում շատ հարցերի լուծմանը։

Նա նաև անդրադարձել է երկրի տնտեսությանը և նշել, որ թեև 2018-ի հեղափոխությունից հետո այն 50%-ով աճել է, բայց դեռ հարկային գործառույթների բարելավման, մասնավորապես ստվերի կրճատման ուղղությամբ անելիքներ շատ կան։

Ամփոփելով՝ վարչապետը կրկին շնորհակալություն է հայտնել ներկաներին կատարած աշխատանքի համար և մի խումբ աշխատակիցների հանձնել է պարգևներ՝ ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով կատարելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն