ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ դեկտեմբերի 28-ին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցելու է պատարագի՝ ակնկալելով, որ պատարագի ժամանակ չի հնչելու Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի անունը։ Այս մասին նա գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում։
«Այստեղ էլ իմ ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ՝ նախկինում բերված հիմնավորումներով և պատճառներով։
Ի դեպ, կան մարդիկ, ովքեր ասում են, որ իրենք տարբեր եկեղեցիներում, երբ որ պատարագի են մասնակցում և հնչում է Կտրիճ Ներսիսյանի անունը, ցանկություն ունեն իրենց բողոքն արտահայտել հենց այդ պահին։ Արդյո՞ք նման բան կարելի է և թույլատրելի է։ Ես կարծում եմ, որ այո, նման բան կարելի է և թույլատրելի է, որովհետև դա լեգիտիմ ակնկալիք է, որ այն մարդիկ, ովքեր իրենց հայտարարագրել են որպես վեհ և որպես որոշակի կանոններով ապրող մարդիկ, և չեն կատարել դա, չեն կատարում դա և չեն էլ պատրաստվում առերեսվել այս փաստի հետ։
Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդներս, պետք է ոչ միայն վերաբերմունք ձևավորենք այդ փաստի առիթով, այլև պետք է արտահայտենք այդ վերաբերմունքը և, ի վերջո, այդ վերաբերմունքից բխող գործնական արդյունքների հասնենք»,- հայտարարել է նա։