Զելենսկին պատրաստ է հանրաքվեի դնել հակամարտության ավարտի ծրագիրը | civilnet.am

civilnet.am

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանրաքվեի դնել Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի՝ 20 կետից բաղկացած ծրագիրը, եթե Մոսկվան համաձայնի հրադադարի առնվազն 60 օրով: Այս մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում։

Զելենսկին հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ավելի լավ պայմանների հասնել տարածքների հարցում, սակայն եթե առաջընթաց չգրանցվի, ապա հարկավոր է ուկրաինացիների հավանությունը խաղաղության պլանին:

Դեկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում նախատեսվում է Վոլոդիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հանդիպման նպատակն է օգտագործել բանակցողների գրանցած առաջընթացը և հնարավորինս շուտ հասնել պատերազմի ավարտի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն