«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել է Էրեբունի վարչական շրջանն ամբողջությամբ, Սարի թաղ թաղամասը, Խորենացու փողոցը, Տիգրան Մեծի պողոտան, Չարենցի փողոցից մի հատված։
«ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:
Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար»,- ասված է հաղորագրության մեջ: