Հայաստանից Ադրբեջան արտահանում հնարավոր է․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար

Հնարավոր է Հայաստանից Ադրբեջան արտահանում։ Այս մասին Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

«Այս պահի դրությամբ բավականին մրցունակ գին ենք ստացել վրացական երկաթուղուց, հետևաբար հնարավորությունները շատ են։ Կարծում եմ վրացական, ադրբեջանական կողմը հերթական հաջող գործարքի մասին կհայտարարեն, մենք էլ կհաստատենք»,– ասաց նախարարը։

Այն հարցին, թե ի՞նչ կարող է արտահանել Հայաստանն Ադրբեջանին, Պապոյանը պատասխանեց. «Կա ապրանքների ցանկ, որ ՀՀ-ն կարող է արտահանել՝ ալյումին, ալյումինե փայլաթիթեղ, կենդանիներ, միրգ բանջարեղեն, որոշ տեսակի խմիչքներ, տարբեր տեսակի տեքստիլ արտադրանքներ։ Այսինքն ցանկ կա, հետազոտություն կա, որը ցույց է տալիս, որ էդ ապրանքները մենք արտահանում ենք, Ադրբեջանն էլ ներմուծում է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն