Ձյան ծածկի բարձրությունը Երևանում և մարզերում

Ինչպես կանխատեսվել էր՝ դեկտեմբերի 27-ի ցերեկը, 27-ի լույս 28-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Ձյան ծածկի բարձրությունը դեկտեմբերի 28-ի դրությամբ կազմում է.

Շիրակում՝ 5-25սմ, Գեղարքունիքում՝ 3-20սմ (Սեմյոնովկա՝ 44սմ),

Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում 50-100սմ,

Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 21-47սմ, ​

Արագածոտնի նախալեռներում՝ 4-17սմ,

Կոտայքի լեռնային շրջաններում՝ 35-55սմ,

Կոտայքի նախալեռներում՝ 13-16սմ,

Տավուշում` 1-15սմ,

Լոռիում ՝ 4-23սմ,

Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 17-19սմ,

Վայոց ձորի նախալեռնային շրջաններում` 12-14սմ,

Սյունիքի հովտային շրջաններում՝ մինչև 1սմ,

Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ 2-4սմ,

Արմավիրում՝ 5-10սմ,

Արարատում՝ 3-6սմ,

Երևանում՝ 10-15սմ»,-հայտնում են կենտրոնից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն