Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Աշտարակ-Ուշի ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով բեռնատարների համար։
Զանգակատուն գյուղում բուք է։
Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից էլ հայտնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են ձմեռային սպասարկման աշխատանքները։ ՀՀ բոլոր տարածաշրջաններում կապալառուների կողմից կատարվում է շուրջօրյա հերթապահություն։ Ճանապարհները մաքրվում են ձյան շերտից, երթևեկելի մասը մշակվում է աղ-ավազով։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները կատարում են ուժեղացված հերթապահություն՝ համակարգելով ընթացիկ աշխատանքները։
Ճանապարհային դեպարտամենտում գործում է շուրջօրյա հեռախոսահամար՝ 010-56-25-33, որին զանգահարելով քաղաքացիներն օպերատիվ տեղեկություններ են ստանում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ։