Խաղաղության ծրագրի 20 կետերից 90%-ի շուրջ համաձայնություն կա. Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքները | 1lurer.am

1lurer.am Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հայտարարել են, որ Ֆլորիդայում կայացած բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել Ուկրաինայում պատերազմի կարգավորման գործում։ Սակայն ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ տարածքային հարցը մնում է «չլուծված»։ Այդ մասին գրում է BBC-ն:

Թրամփը բանակցություններն անվանել է «գերազանց» և նշել, որ կողմերը մոտ են համաձայնությանն ավելի, քան երբևէ։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զելենսկին հայտնել է, որ համաձայնության են եկել խաղաղության ծրագրի 20 կետերից  90%-ի  շուրջ: Թրամփը նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները գրեթե 95%-ով ավարտված են։

Զելենսկին ավելի ուշ հայտարարել է, որ ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները կհանդիպեն հաջորդ շաբաթ՝  հետագա բանակցությունների համար:

«Մենք բովանդակալից զրույց ունեցանք բոլոր հարցերի շուրջ, և բարձր ենք գնահատում ուկրաինական և ամերիկյան թիմերի կողմից վերջին շաբաթներին գրանցած առաջընթացը», – գրել է Զելենսկին սոցցանցի իր էջում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն