2025 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության շրջանակում ստացել է 900-ից ավելի դիմում-բողոք և իրականացրել 22 մշտադիտարկման և արագ արձագանքման այց տարբեր զինվորական հաստատություններ, այդ թվում՝ զորամասեր, զինկոմիսարիատներ, զինվորական հոսպիտալներ, ռազմական ոստիկանության բաժիններ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։
«Բարձրացված հարցերը հիմնականում առնչվել են զորակոչի շրջանակում իրականացվող բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, ծառայության ընթացքում բուժօգնության տրամադրմանը, բռնության և վատ վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև սոցիալական իրավունքների իրացման խնդիրներին։
ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման 2025 թվականի գործունեության ամբողջական պատկերը՝ տեսանյութում»,-ասված է հաղորդագրության մեջ։