Թայվանի ափերի մոտ զորավարժություններն անհրաժեշտ են երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար․ Լին Ցզյանը | armenpress.am

armenpress.am Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը անդրադարձել է Թայվանի ափերի մոտ չինական բանակի առաջիկա զորավարժություններն՝ հայտարարելով, որ այդ գործողություններն անհրաժեշտ են երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

«Սրանք անհրաժեշտ գործողություններ են պետական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, ինչպես նաև վճռական պատասխան են արտաքին ուժերի գործողություններին, որոնք փորձում են օգտագործել Թայվանը՝ Չինաստանին զսպելու նպատակով, զինում են կղզին և իրավիճակը հասցնում են վտանգավոր պատերազմի եզրին», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է նա լրագրողների հետ ճեպազրույցում։

Xinhua լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 30-ին Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը լայնածավալ ռազմական վարժանքներ կանցկացնի Թայվանի մոտակայքում գտնվող հինգ ծովային հատվածում և օդային տարածքում։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բոլոր չարտոնված նավերին և ինքնաթիռներին խորհուրդ է տրվել մարտական ​​կրակոցներով վարժանքների ժամանակ ձեռնպահ մնալ հայտարարված ջրային և օդային տարածք մուտք գործելուց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն