Ցրտահարության վտանգ չենք տեսնում, վերջին ձյունը մեզ փրկեց ցրտահարության վտանգից. Սուրենյան | 1lurer.am

1lurer.am Այս պահին բոլոր լեռնային շրջաններում կա 20-50 սմ բարձրության ձյան ծածկ, և ցրտահարության վտանգ չկա: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Մինչ այս հանրապետության նույնիսկ լեռնային մարզերում, նույնիսկ Աշոցքում ձնածածկույթը բացակայում էր, և կար վտանգ, որ օդի ջերմաստիճանի նվազման դեպքում կարող է ցրտահարվել աշնանացանը, բայց ունեցանք ձյան առատ տեղումներ:

Այս պահին բոլոր լեռնային շրջաններում կա 20-50 սմ բարձրության ձյան ծածկ, և ցրտահարության վտանգ չկա»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն