azatutyun.am «Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ հեռախոսով կզրուցեն ամենամոտ ապագայում», – այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Վերջին անգամ Թրամփն ու Պուտինը զրուցել էին նախօրեին՝ ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների միջև Ֆլորիդայում կայացած բանակցություններից առաջ։
Կրեմլում, սակայն, այսօր հրաժարվել են մեկնաբանել Զելենսկի-Թրամփ բանակցությունների արդյունքները։
«Մենք տեղեկացված չենք, թե ինչպես են անցել այդ բանակցությունները, ուստի դրանց որևէ գնահատական տալ չենք կարող», – նշել է Դմիտրի Պեսկովը։