Բայրամովն ու Բոճորիշվիլին քննարկել են Վրաստանով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի տարանցման հարցը | civilnet.am

civilnet.am  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ու Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին քննարկել են ադրբեջանական նավթամթերքի՝ Վրաստանի տարածքով Հայաստան արտահանման հետ կապված հարցերը։

Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ կողմերը գոհունակությամբ նշել են Վրաստանի տարածքով Հայաստան ադրբեջանական նավթամթերքի արտահանման սակագների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը և ընդգծել են այս ոլորտում համագործակցության շարունակականության կարևորությունը։ Բայրամովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ղեկավարությանն այս հարցի արագ և կառուցողական լուծման համար։

Հոկտեմբերի 21-ին Աստանայում Ղազախստանի նախագահի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Նոյեմբերի 6-ից Ռուսաստանից և Ղազախստանից երկաթգծով Հայաստան է ներմուծվում ցորեն՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Դեկտեմբերի 19-ին էլ ադրբեջանական բենզինով բեռնված գնացքն է ժամանել Հայաստան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն