Օտարերկրյա զորքերի ներկայությունը Ուկրաինայում անհրաժեշտություն է․ Զելենսկի | azatutyun.am

azatutyun.am  «Պատերազմից հետո Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայումն անհրաժեշտություն է», – ԱՄՆ նախագահի հետ նախօրեին կայացած բանակցությունները մեկնաբանելով այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

«Այդ զորամիավորումների ներկայությունը մեզ տրամադրվող անվտանգության երաշխիքների կարևորագույն մասը պետք է հանդիսանա», – ասել է Վլադիմիր Զելենսկին:

Անդրադառնալով Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված ծրագրի շուրջ քննարկումներին՝ Զելենսկին կրկին պնդել է, որ այն համաձայնեցված է 90 տոկոսով։

«Այս պահին համաձայնեցված չեն 20 կետերից երկուսը՝տարածքների հարցն ու Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողության խնդիրը», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն