Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը տոներին ընդառաջ այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը և խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին:
ՀՀ նախագահի աշխատակազմն այցելության մասին պատմող տեսանյութ և հաղորդագրություն է հրապարակել։
Ողջունելով զորամասի անձնակազմին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և օրինակելի ծառայության համար և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: