Շուրջօրյա խնամքի հաստատություններում պահվող անձանց իրավունքների իրացման մեխանիզմների թեմայով քննարկում ՄԻՊ-ում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ տեղի է ունեցել «Շուրջօրյա մասնագիտացված խնամքի հաստատություններում պահվող անձանց իրավունքների իրացման հնարավոր մեխանիզմները» թեմայով քննարկում:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների, հոգեբուժական կազմակերպությունների, շուրջօրյա մասնագիտացված խնամքի հաստատությունների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը՝ ողջունելով հյուրերին, կարևորել է հանրային տարբեր դերակատարների մասնակցությամբ այս ձևաչափով քննարկման անցկացումը և ընդգծել, որ շուրջօրյա մասնագիտացված խնամքի հաստատություններում պահվող անձանց իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ հաստատության գործունեության կարևոր ուղղություններից է և խնդիրները գտնվում են անձամբ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո։

Քննարկման ընթացքում ներկայացվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց ազատ տեղաշարժի, ինչպես նաև զբաղվածության, աշխատանքի և կրթության իրավունքների իրացմանն առնչվող մի շարք հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն