Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար պարտադիր կլինի բժշկական ապահովագրությունը | iravaban.net

iravaban.net

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է․ 2026 թվականի հունվարի 1-ից սկսած Վրաստան մուտք գործող բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ունենալ առողջության ապահովագրություն` համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի:

Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով, կազմված՝ վրացերեն կամ անգլերեն։

Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, և ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։ Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալը.

Ապահովագրությունը պետք է գործի զբոսաշրջիկի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ նրա երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն