Ստորագրվել է հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում սոցիալական գործընկերության զարգացման խթանմանը միտված հուշագիր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության» միջև համագործակցության հուշագիր է կնքվել։

Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից։

«Հուշագիրն ստորագրել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը և «Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության» նախագահ Էդուարդ Փահլևանյանը։

Համագործակցության հուշագրի ստորագրման նպատակն է խթանել հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտում սոցիալական գործընկերության զարգացումը, նպաստել ոլորտի աշխատողների աշխատանքի և սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության ապահովմանը, խթանել շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումը, զարգացնել ՀՀ ՏԿԵ նախարարության, ընդերքօգտագործող կազմակերպությունների և աշխատողների միջև համագործակցության արդյունավետ մեխանիզմները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն