Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Բերդ-Ճամբարակ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը (բուք է) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Արարատի մարզի, Կոտայքի մարզում (բացառապես Չարենցավան քաղաքի) Ձերմուկի, Սիսիանի, Քաջարանի, Մեղրու, Աշտարակի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Մեղրու լեռնանցքում տեղում է ձյուն։
«Մեղրու սար» կոչվող հատվածում և Սևան-Գավառ ավտոճանապարհին բուք է։
Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկի, Կապանի, Գավառի, Ապարանի, Արագածի, Նաիրիի, Հրազդանի, Տաշիրի, Սևանի, Իջևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։