Առաջիկա ժամերին ամբողջությամբ կվերականգնվի «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումը. ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ

ՀԷՑ-ից հայտնում են, որ 110/35/6 կՎ «Վարդաշեն» ենթակայանում իրականացվող լայնածավալ հետվթարային աշխատանքների ավարտից հետո առաջիկա 2–3 ժամերի ընթացքում ամբողջությամբ կվերականգնվի էլեկտրամատակարարումը վթարի հետևանքով հոսանքազրկված բոլոր հասցեներում։

Ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ ենթակայանում ավարտական փուլում են 6 կՎ թվով 23 նոր բջիջների, դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի, անհրաժեշտ ենթակառուցվածքների և ենթակայանը սնող նոր մալուխային գծերի վերջին միացումները։

Նա նշել է, որ ՀԷՑ-ի հարյուրավոր մասնագետներ շուրջ 44 ժամ՝ առանց դադարի, իրականացրել են հսկայածավալ հետվթարային, մոնտաժային և կարգաբերման աշխատանքներ՝ հնարավորինս արագ վերականգնելու նախօրեին տեղի ունեցած խոշոր էներգատեխնիկական վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը։

Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ իրականացվող աշխատանքների ավարտից հետո «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումը ամբողջությամբ կվերականգնվի բոլոր բաժանորդների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն