Զելենսկին հերքել է Լավրովի հայտարարությունը Պուտինի նստավայրին ուկրաինական հարվածների մասին | armenpress.am

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «սուտ» է անվանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի ուղղությամբ ուկրաինական զանգվածային գրոհի մասին։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

Զելենսկու պնդմամբ՝ Ռուսաստանը պլանավորում է հարվածներ հասցնել Կիևին և պատրվակ է փնտրում դրանք արդարացնելու համար։

«Սա Ռուսաստանի Դաշնության հերթական սուտն է։ Հասկանալի է, որ մենք երեկ հանդիպում ենք ունեցել (ԱՄՆ նախագահ) Թրամփի հետ, և հասկանալի է, որ ռուսների համար, եթե մենք վեճ չունենք Ամերիկայի հետ, այլ ունենք առաջընթաց, ապա դա նրանց համար ձախողում է։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն