Գիշերը ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ Այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են Գալստյանի բնակարանը:
«Մանրամասները դեռևս հստակ չեն, բայց կասկած չի կարող լինել, որ գործ ունենք հերթական քաղաքական հետապնդման հետ», – նշել էր Վանեցյանը։