Իրանում բողոքի ցույցեր են․Կենտրոնական բանկի ղեկավարը հրաժարական է տվել | azatutyun.am

azatutyun.am Ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին Իրանում բողոքի ցույցեր են։ Երկուշաբթի ռիալը դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնի, իսկ երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը հրաժարական է տվել։

Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարներ են հավաքվել Թեհրանի կենտրոնում։ Նման ցույցեր են անցկացվել նաև Իսֆահանում, Շիրազում և Մաշհադում։ Որոշ հատվածներում ոստիկանությունը ցուցարարներին ցրել է արցունքաբեր գազով։

Ականատեսների խոսքով՝ բազմաթիվ առևտրականներ փակել են խանութները՝ միանալով բողոքին։

Տնտեսական ճգնաժամի խորացման ֆոնին երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կառավարության առաջնահերթությունը տնտեսական բարեփոխումներն են և ցուցարարների հետ երկխոսությունը։

Պաշտոնական տվյալներով՝ դեկտեմբերին գնաճը կազմել է շուրջ 42 տոկոս, իսկ սննդամթերքի գները մեկ տարվա ընթացքում աճել են ավելի քան 70 տոկոսով։ Տնտեսական ճնշումները պայմանավորված են նաև ԱՄՆ պատժամիջոցներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն