Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ կստեղծվի | hetq.am

hetq.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 30-ի որոշմամբ՝ կստեղծվի առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ։

«Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8 մասը`

1․ Ստեղծել առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդ և հաստատել ժամանակավոր խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի համաձայն ժամանակավոր խորհուրդը իրավասու է վեցամսյա ժամկետում իրականացնելու նույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված իրավասությունները մինչև նույն օրենքի համաձայն հոգաբարձուների խորհրդի ձևավորումը, որից հետո ժամանակավոր խորհրդի լիազորությունները համարվում են դադարեցված»,- նշված է որոշման մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն