ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի գույքի օրինականության վերաբերյալ Դատախազությունն ուսումնասիրություն է կատարել | factor.am

factor.amՀՀԿ-ական Կարեն Ավագյանի գույքի օրինականության վերաբերյալ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրություն է կատարվել։ Նրան հրապարակային ծանուցում է ուղարկվել վարչություն ներկայանալու համար՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև՝ հայտարարագիր:

«Հայտարարագիր ներկայացնելու դեպքում դրանում կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելը հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության»,- նշվում է ծանուցման մեջ։

Դատախազություն են հրավիրվել նաև Ավագյանի ընտանիքի անդամները՝ Լիլյա Զաքարյանը, Լուսինե Դարբինյանը, եղբայրը՝ Արթուր Ավագյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն