Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին գալիք Ամանորի կապակցությամբ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նոր տարվա կապակցությամբ շնորհավորանքներ է հղել համաշխարհային առաջնորդներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Վահագն Խաչատուրյանին։

Կրեմլը հայտնել է, որ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների։ Նրանց թվում են Դոնալդ Թրամփը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սի Ծինփինը, Նարենդրա Մոդին, Հռոմի պապ Լևոն XIV-ը, Վիկտոր Օրբանը, Ռոբերտ Ֆիցոն, Ալեքսանդր Վուչիչը, Իլհամ Ալիևը, Կիմ Չեն Ինը և Նիկոլաս Մադուրոն։

Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ ՌԴ առաջնորդը շնորհավորական հեռագրեր է հղել օտարերկրյա պետությունների և կառավարությունների որոշ նախկին ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն